Արտակարգ դեպք «Դատապարտյալների հիվանդանոցում». ի՞նչն է «Վրացի Կարենին» դրդել պոկել խցակցի ականջը. «Հրապարակ»

1

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպ է արձանագրվել՝ հիվանդանոցի հեղինակություններից մեկը՝ «Վրացի Կարեն» մականունով, մեկ այլ դատապարտյալի հետ հարձակվել է խցակցի վրա եւ պոկել նրա ականջը։ Տուժողին վիրահատել են։ ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը ժխտեց կատարվածը․ «Սուտ է, նման բան չկա»։ Մինչդեռ ՔԿՎ-ից հաստատեցին․ «Հունվարի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ Ս. Կ.-ն հայտանաբերվել է ձախ ականջի վնասվածքով: Տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Կալանավորված անձին մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն»,- ասաց հանրային կապերի ղեկավար Գոռ Ղլեչյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: