Արտակարգ դեպք Հայաստանում. կատարվածը շոկի է ենթարկել բոլորին

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Արտաշատ-Ոստան ճանապարհին բախվել են ուղևորատար գնացքն ու ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան։
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ 08-ն էլ կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքիմեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: