9 Սեպտեմբերի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վերջին հստակեցումներն է անում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, թե արդեն որոշված են թեկնածուները, սակայն այդ մասին կհայտարարվի օրենքով սահմանված կարգով՝ հոկտեմբերի 1-ին:

Ani Product

Գաղտնիք չէ, որ ամենամեծ ինտրիգն Արտաշատի ընտրություններն են: Ինչպես հայտնի է՝ այս քաղաքը մշտապես գտնվել է Աբրահամյանների տիրապետության տակ և Արգամ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո այս պաշտոնը ձեռք գցելը ՀՀԿ-ի համար «կենաց-մահու» հարց է դարձել, քանի որ փորձում են Արտաշատն ազատել նրանց տիրապետությունից: Մեր թղթակցի հետ զրույցում Ռուբեն Թադևոսյանը նշեց, թե արդեն որոշվել է՝ ով է լինելու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն»:

Ani Product

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս