Արտառոց դեպք Երևանում. բժշկական հանդերձանքով 2 հոգի ներխուժել են Միքայելյանի անվան հիվանդանոց

Oրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:

2 հոգի` բժշկական հանդերձանքով, մտել են Միքայելյանի անվան հիվանդանոց, այնտեղ սենյակներից մեկի ապակին կոտրել, որպեսզի գողություն կատարեն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Սակայն հիվանդանոցի բուժքույրներից մեկը նկատել է նրանց և անմիջապես տեղեկացրել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին:

Վերջիններս շտապել են դեպքի վայր, սակայն բժշկական հանդերձանքով քողարկված անձինք հասցրել են փախչել:

Դեպքի մասին հայտնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապարտաստվում: