20 Մայիսի, 2021

Բաղրամյան պողոտայից` Ազգային ժողովի դիմացից քաղաքացիներ են բերման ենթարկվել։

Ani Product

Tert.am– ի հարցին, թե քանի անձ ու ինչ հիմքով է բերման ենթարկվել, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի  182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 9 անձ Բաղրամյան պողոտայից բերվել է ոստիկանություն»։

Ani Product

Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն:

Կիսվեք նյութով՝

Լրահոս