20 Դեկտեմբերի, 2017

ԱԺ-ում այսօր խառնաշփոթ էր առաջացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունը: 

Ani Product

ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ինքը ոչ մեկի խաղալիքը չի, հետևաբար, հստակ գիտի՝ ինչպես պետք է քվեարկել. «Ես գնացի քարտուղարությանը տեղյակ պահեցի, որ չէի քվեարկել, ձեռս ուղղակի կպավ։ Ասեցին՝ գնա հայտարարություն արա, որ չես քվեարկել, մինչև եկա, էդ թեման փակեցին, պրծավ», – ասաց նա։

Ani Product

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ կամքից անկախ կպել էր կոճակին, պատգամավորն ասաց. «Լուռ ծիծաղելով, էլ ո՞նց։ Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ «Ելք»-ի, ոնց ուզենամ՝ կքվեարկեմ։ Ես քվեարկությունից հետո տեսա աժիոտաժը, գնացի քարտուղարություն, մինչև եկա հայտարարություն անելու, բանը բանից անցավ։ Հիմա էլ եսիմ ինչ են դարձրել», – նշեց պատգամավորը։

Հիմա ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն հարցին Ազիզյանը պատասխանեց. «Ես իմ խառվածքով ընդդիմություն եմ միշտ, բոլոր ժամանակներում, բայց ես ընենց ընդդիմություն չեմ, որ սև ակնոցներ դնեմ, լավին էլ ասեմ վատ, վատին էլ ասեմ վատ։ Առավոտ ֆրակցիայում ասել են, որ մենք այդ օրենսդրական նախաձեռնությանը կողմ ենք քվեարկելու»։

Lurer,com 

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս