Բացահայտվել են Թլիկ համայնքում կատարված ապօրինությունները․ Ոստիկանություն

1
 Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ,- հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես պարզվել է, որ Թլիկ համայնքի մշակույթի տան նախկին տնօրենը, որը պաշտոնավարում է 1999 թվականից 2018 թվականը, 2015 թվականին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին։