-1 C
Yerevan
Ուրբաթ, Նոյեմբեր 15, 2019

Բաց նամակ՝ Նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին և Գլխավոր դատախազին

1

Բաց նամակ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին,

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին,

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Ես՝ Միհրան Ղազարյանս, որդեկորույս ծնող եմ, արդարության համար դիմում եմ Ձեզ: Որդուս՝ Լևոն Ղազարյանին և նրա երկու ընկերներին՝ Դրաստամատ Թադևոսյանին, Մեսրոպ Նազարյանին քրեական աշխարհում հայտնի Գաստիկը, Ծգլը, Տլեն կյանքից զրկել են 2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց:

Սպանության նյութերն ամփոփված են 14 թղթապանակում, նյութերից պարզորոշ երևում է, որ 3 ամբաստանյալները 3 ամիս առաջ առանձնատուն են վարձել Նորքում, որտեղ առաջին հարկում պահել են սպանության գործիք զենքերը:

Նրանք նշված օրը և ժամին դիմակավորված դարանակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց, 83 կրակահերթ են բացել տղայիս և նրա ընկերների ուղղությամբ ու սպանել. դիահերձումը ցույց է տվել, որ 62 փամփուշտ գտնվում է տղայիս և նրա երկու ընկերների մարմիններում: Համաձայն կազմված գործի՝ նրանց մատնահետքերը զենքերի վրա առկա են:

Այժմ ընթանում է դատավարություն, 3 մեղադրյալների փաստաբան Լուսինե Սահակյանի և դատավոր Արտյուշա Գաբրիելյանի կողմից դատավարությունը վերածվում է խեղկատակության:

Ես մտահոգություն ունեմ, որ դատական գործընթացն ընթանում է անպատժելիության մթնոլորտում և մարդասպանության կոծկումը կծնի նոր հանցագործություններ, նոր արհավիրքներ ազգի համար: Հանուն արդարության, լինելով որդեկորույս հայր՝ պահանջում եմ արդար դատավարություն և մարդասպաններին առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում: Կցանկանայի արդարության հասնել Հայաստանում, քան Հայաստանից դուրս:

Մեծ հույսերով Միհրան Ղազարյան»: