21 Ապրիլի, 2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել։

Ani Product

«Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության եւ վստահության ճգնաժամը՝ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների բուռն դժգոհության եւ ընդվզման ալիք են բարձրացրել:

Ani Product

Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որեւէ կիրառում: Բռնության ցանկացած դրսեւորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի եւ վտանգավոր հետեւանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը:

Կոչ ենք անում իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով սկսել երկխոսություն ՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար

:

Լրահոս