30 Սեպտեմբերի, 2017

Կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանին բժշկական կենտրոնից տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Ani Product

Այս տեղեկությունը  զրույցում հաստատել է  Գալոյանի փաստաբաններից Մնացական Ղազարյանը՝ նշելով, որ երկու օր առաջ էլ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է իրենց բերած բողոքը խափանման միջոց կալանավորման դեմ:

Ani Product

Մնացական Ղազարյանի խոսքով՝ ինքը չգիտի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում համապատասխան պայմաններ կա՞ն, որտեղ Գալոյանը կշարունակի բուժումը․ «Նա տառապում է մի շարք հիվանդություններով եւ չգիտեմ՝ այնտեղ բժշկական այդպիսի ծառայություններ կա՞ն, թե՞ ոչ»։ Հիշեցնենք, որ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

Կիսվեք նյութով՝

Լրահոս