Գյուղացիները բոյկոտել են Շմայսի շուկան. լուսանկար

6

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը վաճառում է Երեւան-Էջմիածին մայրուղու հարեւանությամբ` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում գտնվող գյուղատնտեսական շուկան: ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին` Շմայսին այդպես էլ չի հաջողվել գյուղատնտեսական շուկան աշխատացնել, վարձակալությամբ տաղավար ցանկացողները քիչ են եղել, իսկ այդ գումարներով շուկան պահել հնարավոր չէր: Առաքել Մովսիսյանը իր շրջապատում հիմա հաճախ է խոսում ընտանիքի հետ երկիրը լքելու մասին, խնդիրներ ունի նաև հարսանյաց սրահի եկամտի ապահովման հարցում: Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը պատրաստվում էր նաև շուկայի ներսում պահածոների արտադրամաս ու մեծ պահեստ կառուցել, որտեղ գյուղացիները պիտի իրենց գյուղմթերքը պահեին, բայց փաստորեն  բոյկոտեցին Շմայսի շուկան:

www.armlife.am