21 Ապրիլի, 2018

Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա հիմնված են ժողովրդավարական բոլոր համակարգերը:

Ani Product

Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու, իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն այդ իրավունքի իրացումը պետք է իրականացվի օրենքի սահմաններում և չպետք է ուղեկցվի այլոց իրավունքների խախտմամբ։ Վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խորը մտահոգության տեղիք են տալիս։

Ani Product

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայրենիքի համար անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով ներքաղաքական կյանքում ստեղծված լարված իրավիճակի միակ հանգուցալուծումը զսպվածության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ցուցաբերումն է։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին կոչ ենք անում քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցներին՝ մտահոգող բոլոր հարցերը քննարկել երկխոսության միջոցով, երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյան

Լրահոս