Ամենայն հավանականությամբ Պողոսյանը այս հաղորդման հրավերը ընդունել էր, որպեսզի ցրի այն խոսակցությունները, որոնք կապվում են իր անվան հետ, սակայն ստացավ շատ ավելի վատ արդյունք քան ուներ: Նա չկարողացավ հերքել և ոչ մի փաստ, որոնք վերաբերվում են իր ստվերային գործունեությանը:
Միհրան Պողոսյանը հայտարարում է, որ իր անվան հետ կապված օֆշորային սկանդալը շոու է եղել, որը կազմակերպվել է ինչ որ ուժերի կողմից, սակայն չի փորձում անգամ փաստարկված հերքել այդ ամենը և սա այն դեպքում, երբ Hetq.am-ը ներկայացնող՝ հետաքննող լրագրողնեը, մանրամասն փաստարկված ներկայացրել էին իր անվան հետ կապված ընկերությունների մասին տեղեկություններ:
Դիտելով ԴԱՀԿ նախկին պետի մասնակցությամբ հաղորդումը հասկանում ես, որ իրականում հենց ինքն էր շոու փորձում իրականացնել: Սակայն պետք է նկատել, որ այս անգամ նրա մոտ դա չստացվեց:
Հ.Գ. Ներկայացնում ենք նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը, որը վերաբերվում էր Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորային սկանդալի մասով հարուցված քրեկան գործի կարճմանը: Կարծում ենք նման հեղինակավոր կազմակերպության փաստարկված հայտարարությունը պետք է ստիպի ԴԱՀԿ նախկին պետին, հանդես գալ, իր անվան հետ կապված պատմության՝ փաստարկված հերքմամբ:
Politik.am