Դա ձեր գործը չէ. Հակոբ Հակոբյանը՝ լրագրողին

1

Vesti.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ, ով  ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայների քանակով զիջում էր ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին և  Կարեն Բոթոյանին:

-Պարո՛ն Հակոբյան, ասում են Ձեզ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն են առաջարկել, դա ճիշտ է՞:

Ով ասել է,  նրան էլ  հարցրեք:

 -Մամուլն է գրում:

Ուրեմն մամուլը չգիտի, թե ինչ է գրում:

– Պարո՛ն Հակոբյան, բայց ձեզ նմանատիպ առաջարկ եղե՞լ է:

Ո՛չ:

-Իսկ եթե առաջարկեն, կընդունե՞ք:

Դա ձեր գործը չէ: Հարցի պատասխանը ձեզ չի վերաբերում:

-Պարո՛ն Հակոբյան, միշտ ընտրություններին Դուք ձեր ընտրատարածքից  բավականին ձայներ էիք հավաքում, ի՞նչն էր պատճառը, որ այս ընտրույթուններին զիջեցիք Ռաֆիկ Գրիգորյանին և Կարեն Բոթոյանին:

Ժողովրդին, ընտրողներին հարցրեք: