15 Նոյեմբերի, 2020

Արցախյան մերօրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ բաց նամակ է գրել Թագուհի Օհանյանին, որը այս օրերին բարեգործության անվան տակ ազատ ելումուտ ունի հիվանդանոցներում եւ այցելում է վիրավոր զինվորներին ու հրապարակայնացնում այդ ամենը: 

«Թագուհի Օհանյան, քեզ գրում է զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը: Ես երեկ վերադարձա մոմավառությունից եւ տեսա քո լայվը, որտեղ դու ասում ես. «Ես թքած ունեմ հրապարակում հավաքվածների վրա»: Գիտե՞ս, որ այնտեղ հավաքվածների 70%-ը զոհվածի մայրեր, քույրեր, զավակներ եւ այրիներ են: Կամ որ գրում ես. «Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա հողերը ե՞տ եք բերելու», գուցե ետ չբերենք, բայց գոնե չենք ապրի դավաճան իշխանավորներ ունեցող երկրում: Ասում ես. «Էս խեղճ պետությունը ո՞նց պիտի 20.000$ տա այսքան զոհերի ընտանիքներին», տիկին ջան, աշխարհում ոչ մի գումար, չի կարող ետ բերել՝ իմ հորը, մյուսի երեխային, մյուսի ամուսնուն: Դեռ զոհերը չսառած՝ դուք նստել, գումարներն եք հաշվում: Հանի՛ր այդ կեղծ բարեպաշտի դիմակը դեմքիցդ ու ապրիր քո կյանքով», – գրել է հերոսի դուստրը:

Կիսվեք նյութով՝

Լրահոս