16 Փետրվարի, 2017

Այս էլ որերորդ անգամ Միացյալ Նահանգների իշխանությունները` ի դեմս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդես են գալիս մեր երկրում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն ակտիվացնելու պահանջով: Մեծ հաշվով կարելի է նաև անտեսել այդ զգուշացումները, բայց եթե դու օգնություն ես ակնկալում նրանցից, ապա պիտի նաև հաշվի նստես օգնող կողմի կարծիքի հետ, այլապես նրանք լիովին արդար կվարվեն, եթե պարզապես վերցնեն ու փակեն սնուցող խողովակները: Այդ իսկ պատճառով էլ երբ դեսպանը կառավարության քննությանը ներկայացրեց երկու կոնկրետ առաջարկ, գործադիրը պիտի բավականին խելամիտ գտնվեր դրանք քննության առնելու և համատեղ վերլուծումների արդյունքում ընդհանուր հայտարարի գալու համար:
Ի՞նչ էր ասում ամերիկացի դիվանագետը: «Նախ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի»,- սա էր հիմնական առաջարկը:

Ani Product

Կարծես թե անհնար ոչինչ չէին ասել: Բայց ահա ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հանդես է եկել պատասխան խոսքով և ասել, որ Ռիչարդ Միլսի հայտարարությունը փոքր-ինչ ուշացած է: «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ ինձ թվում է` ԱՄՆ դեսպանին իր աշխատակազմը չի ներկայացրել այն օրենսդրական փոփոխությունները, որոնք կառավարությունը ոչ միայն նախաձեռնել է, այլև ընդունվել է Ազգային ժողովի կողմից»,- հավելել է Հարությունյանը:

Ani Product

Հրաշալի հասկանալով, որ դեսպանը խոսում է գործնական կիրառման մասին, Դավիթ Հարությունյանն այնուամենայնիվ համառորեն ծանրության կենտրոնը տեղափոխում է տեսական և օրենսդրական դաշտ, որոնք ընդամենը վերացականություններ են, եթե կիրառության մեջ չեն դրվում: Հարությունյանը կարող է առաջիկա ամիսներին ևս մի քանի տասնյակ փայլուն օրենքներ ու որոշումներ հեղինակել, հակակոռուպցիոն բովանդակությամբ հրապարակային ելույթներ ունենալ, մի քանի մեծ ու փոքր հանձնաժողովներ ձևավորել, բայց երբ այդ ամենից հետո որևէ պաշտոնյա դարձյալ հայտարարի, թե մի քանի միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել, իսկ մյուս միլիոններն էլ փոխառություններից է կուտակել, այդ պարագայում ով ավելի ուշացած կլինի` Դավի՞թը, թե՞ Միլսը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս