22 Մարտի, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս հոդվածով ՀՀ նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին կխնդրեինք համապատասխան օղակների միջոցով ստուգել այստեղ բերվող փաստերը, որովհետև «Փաստը», ուսումնասիրելով այս նյութի «հումքը», համոզվեց, որ այս գործում հարցականներ շատ կան:

Ani Product

Եվ այսպես. 2016 թվականին սահմանամերձ համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական բեղմնավորման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամին: Դասընթացներ են անցկացվել: Արդյունքում երկու կադր է ընտրվել ծրագիրը կյանքի կոչելու համար: Տավուշի մարզում ծրագիրն իրականացրել են Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրանը և անասնաբույժ Էմիլը: Եվ նրանք երկուսով Տավուշում իրականացրել են մոտ 30 կովի արհեստական բեղմնավորում:

Ani Product

Ըստ մասնագետների` մեզ մոտ ամենաթանկ սերմնավորման արժեքը 10–15 հազար դրամ է: Այսինքն` 30 կովի սերմնավորման ամենաթանկ արժեքը չպիտի գերազանցեր 450000 դրամը: Եթե այսպես է, ապա ինչո՞ւ է դուրս գրվել 50 միլիոն դրամ, այս 50–ից 49500000 դրամն ո՞ւր գնաց: Գուցե սխա՞լ է մեր թվաբանությունը: Գյուղնախարարությանը կխնդրեինք պարզել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս