6 Սեպտեմբերի, 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Արմավիրում սեպտեմբերի 5-ին հանդիպեց խաղողագործների հետ: Վերջիններս նախարարին էին դիմում «մեր աշխատանքը տվեք մեզ» պահանջով: Նախարարը խոստացավ, որ այս հանդիպումից հետո հիմնական խաղող մթերողների հետ ևս մեկ անգամ կխոսեն, որովհետև նրանք հասկանում են` վաղը, եթե խաղողագործներն այգիները հանեն, թափեն, առաջին տուժողը հենց իրենք են լինելու:

«Իրանց կոնյակը թանկանում է, մեր խաղողը` էժանանում»,- ասաց խաղողագործներից մեկը: Նախարարի մոտ մտահոգություն հայտնեցին նաև կապված դրսից բերվող սպիրտի հետ: Խաչատրյանը ասաց, որ դրսից բերված սպիրտը մտահոգիչ է, օրենքի փոփոխություն արեցին, այն հունվարի 4-ից է մտնելու, սակայն իր ազդեցությունը կթողնի:

Նախարարն անդրադարձավ նաև կարկուտից տուժածներին աջակցությանը, նշեց, որ վերջին ճշգրտումներն են անում, ժամկետ բաց չի թողնվել, և այս տարի ավելի շուտ կլինի աջակցությունը, քան անցյալ տարի: Նրա խոսքերով`քննարկվում է մոտեցում, որ մարդիկ կորուստ են ունեցել կանխիկով, կանխիկով էլ փոխհատուցեն:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

1in.am

Լրահոս