Եթե երեխայի ծնունդը ձեր համար վատ լուր է, ապա դուք չունեք արժեքներ. ֆեյսբուքահայությունը դատապարտում է. Լուսանկար

12

Ֆեյսբուքահայության զայրույթն առաջացրել է օգտատեր Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Տաթևիկ Ռևազյանի հասցեին:

Համացանցի օգտատերերը, ի դեպ ամենատարբեր քաղաքական հայացքների, դատապարտել են նման վերաբերմունքը կնոջ և մայրության նկատմամբ:

Ընտանիք, նորածին,մայրություն, դա այնպիսի սրբություններ ա, որ որևէ մեկը ոչ մի բարոյական իրավունք չունի դրան կպնելու։

Ավելին, կիլոմետրներով հեռու պետք ա մնալ։

Ուղղակի հերթական նողկանք ապրեցի Պազոլինի-Արտեմից։

Յախք, արա։

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Եթե այս սուբյեկտը կա Ձեր ընկերների ցանկում, ապա նրան հեռացրեք: Չի կարող այս տեսակը թունավորել որևէ մեկին կամ Ձեր միջավայրը: Չի կարող որևէ մեկը այսպես արտահայտվել կնոջ և մայրության նկատմամբ:

(Ամբողջական սքրինը չեմ դրել` ելնելով թիրախավորված անձի նկատմամբ հարգանքից):
Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից
Տաթեւիկ Ռեւազյանին եւ իր անմեղ նորածնին նրա ոլորտային բացթողումների ու քաղաքական հայացքների պատճառով վիրավորելը համարում եմ անթույլատրելի։ Վերջապես սովորե՜ք տարանջատել անձնականն ու գործնականը։

Սա խայտառակություն է։

Հ.Գ. Առողջություն եմ մաղթում բալիկին ու Տաթեւիկին։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Տաթևիկ Ռևազյանի նորածին էրեխու հետ ինչ գործ ունեք՞: Կգա, իրա պաշտոնեական բացթողումների համար պատասխան կպահանջեք։ Չի գա, իրան նշանակողից կպահանջեք։ Էրեխեն ինչ կապ ունի, ցնդածներ՞:
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այսօր իմացա, որ Տաթևիկ Ռևազյանի դուստրը լույս աշխարհ է եկել։ Ցավոք, հրաշալի այդ լուրն իմացա ինձ համար միանգամայն անընդունելի, զզվելի ու անբարոյական մի գրառման՝ ավելի ճիշտ, դրա արձագանքներին ծանոթանալով։ Ապշած եմ։ Էս ու՞ր ենք հասել մենք, որ անգամ երեխայի ծնունդը նման բնութագրումների ու վիրավորանքների պատճառ է դառնում։ Ընկերներ, սա վերջն է։ Սրանից այն կողմ էլ ստորություն չկա։

Ատելության ու մեր ժողովրդին պառակտելու քաղաքականության դեմ իմ ու ընկերներիս վերջին տարիների պայքարը հենց նրա համար էր, որ մարդիկ, մեր հայրենակիցներն իրար թև-թիկունք լինեն և ոչ թե թշնամի։ Իսկ այսօր ահա ստիպված եմ արձանագրել, որ մենք ձախողել ենք։ Բոլորս միասին ձախողել ենք։ Մարդկանց սև սպիտակի բաժանելու քաղաքականությունն այսօր հաղթում է բոլորիս։

Բայց սա չի կարող այդպես շարունակվել։

Աստված պահապան թող լինի Տաթևիկ Ռևազյանին ու նրա նորածին հրաշքին։ Երեխաները մեր ապագան են ու սիրուց բացի մենք նրանց ոչ մի այլ բան տալու իրավունք չունենք։ Մեր էս ամբողջ եռուզերը մեր զավակների մեկ արտասուքը չարժեն։ Ժողովուրդ, կանգ առեք։ Վերացնենք մեր միջից էս ատելությունը։ Դա ոչ միայն մեզ է կործանում, այլև մեր երեխաների ապագան։ Կանգ առեք։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Վստահ չեմ, թե օգտատիրոջ անունն իրական է, բայց պարտադիր է պարզել, թե ո՞վ է կանգնած նման մտքի, բառերի, վերաբերմունքի հետևում:

Այս մոտեցումն անարգանք է ոչ միայն կնոջ, մոր, երեխայի, ընտանեկան արժեքների հանդեպ, այլ յուրաքանչյուրիս:

Եթե երեխայի ծնունդը ձեր համար վատ լուր է, ապա դուք չունեք արժեքներ: Դուք կարող եք չսիրել ցանկացածին, դուք կարող եք չընդունել յուրաքանչյուրի գործունեությունը, կարող եք քննադատել, բայց չարանալ երեխայի նկատմամբ, այն էլ րոպեներ առաջ ծնված, դա բարբարոսություն է:

Սիրելի 191 ընկերներ, ձեզ հատուկ խնդրանք. հեռացրե՛ք այս մարդուն ձեր ընկերներից, քանի որ երբեք չեմ ուզենա ձեր աչքը երկրորդ անգամ տեսնի նման միտք, նման վերաբերմունք, նման չարություն:

Մեկը ծաղրում է կնոջը, մյուսը՝ ատում, մեկը՝ սպառնում, մյուսը՝ ծեծում, իսկ որքա՜ն սիրող, հարգող, ընդունող և գնահատողներ կան, որոնք նման սրիկաների պատճառով ընդհանրանում և թիրախավորվում են: Սա կոշտ բռնություն է հասարակության նկատմամբ և հուսով եմ՝ անհետևանք չի մնա:

Իսկ Տաթևիկին ցանկանում եմ երջանիկ մայրություն, բալիկին՝ անհոգ մանկություն: Տաթևիկ ջան, հուսով եմ՝ յոթ որդով սեղան կնստես, որ էս տեսակներին սովորեցնես, թե ինչ ասել է ընտանիք, հայ ընտանիք, լավ մայր և երջանիկ երեխաներ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Հերիք ա սքրինշոթով տարածեք Ռևազյանի երեխու մասին էդ բրեդը, հո դուք հիվանդ չեք՞՞՞
Հասկանցանք, որ էսօրվա հիստերիկ լայվից հետո դաշտ պահելու խնդիր ունեք, բայց էս գնով՞՞՞
Անասնություն ա արվել, բայց գոնե մի շեյրեք էդքան ընտանիքը չտենա, պարոնայք բարոյական տոռմուզ չունեցող դեբիլներ:
Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Զարհուրելի է: Սա այլևս բարոյական կատաստրոֆա է` պղծել մայրությունն ու մորը: Իմ անվերապահ աջակցությունը Տաթևիկ Ռևազյանին ու առողջություն բալիկին:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք՝ Նախօրեին Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել։ Այդ լուրը նա հայտնել է Facebook–ի իր էջում։
Zham.am