2 Ապրիլի, 2020
 Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ վերջին օրերին ՀՀ-ում ևս կորոնավիրուսին հղում անելով կալանավորների են բաց թողնել։  «Սկսել են գրավ կիրառել այն դեպքում, երբ ուրիշ դեպքում հազիվ կիրառեին։ Առնվազն 4 դեպք գիտեմ վերջին օրերին»,- ասել է Ալումյանը։

Փաստաբանը մտահոգություն  է հայտնել, որ Հայաստանում անազատության մեջ գտնվողները պաշտպանված չեն։ «Մի այսպիսի միտք գցվեց շրջանառության մեջ, իբրև թե ամենապաշտպանվածները հենց ՔԿՀ-ում պահվող կալանավորներն են, բայց այդ միտքը շրջանառության մեջ գցեցին մադիկ, ովքեր պատկերացում չունեն, թե այնտեղ ոնց է այդ ամենը տեղի ունենում։ Իրականում ամենաանպաշտպանն են իրենք։

Ani Product

Անիրազեկ մարդու առաջին տպավորությունն այն է, որ  իրենց այնտեղ փակել են, հետևաբար կորոնավիրուսը չի կարող գնալ-մտնել այնտեղ։ Բայց մարդիկ, ովքեր մի քիչ պատկերացում ունեն, իրենք գիտեն, որ կալանավորները խցում կարող են մի քանի հոգի լինել։ Նրանցից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ հանդիպում է իր պաշտպանի հետ, նրանցից յուրաքանչյուրն այսպես թե այնպես շփվում է քրեակատարողական ծառայողների հետ, իրենց ճաշ են բերում, երբ որ հանձնունքները թույլատրված չէ, որոշակի իրեր են բերում։ Իրենք որոշակի մակերեսների են դիպչում, որին, օրինակ, դիպչել է ՔԿՀ աշխատակից, և եթե խցում գոնե մեկը դարձավ վարակակիր, հնարավոր չէ դրանցից մեկն ու մեկը խուսափի»։

Ani Product

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է անի այս դեպքում պետությունը, փաստաբան Ալումյանը նշեց, որ համակարգում պետք է բոլորին տոտալ ստուգել՝ ՔԿՀ աշխատակիցներին, կալանավորներին, անմիջապես վարակակիրներին ոչ վարակակիրներից անջատել․ «Եթե այնտեղ սկսվեց, իսկ ես վախենում եմ, որ դա շատ հեռու չէ, այնտեղ կատաստրոֆիկ արագությամբ է տարածվելու ու շատ ծանր հետևանքներ է ունենալու։ Մոտավորապես մեկ շաբաթ առաջ դիմել էինք մի գործի շրջանակներում, թե քանի հոգու են թեստավորել համակարգից, և պատասխանեցին ընդամենը 8 կալանավորված կամ դատապարտված և երեք աշխատակցի են թեստավորել ամբողջ համակարգից։ Բոլորին անգամ ամեն հերթափոխ մտնելիս պետք է ստուգել»։

Ալումյանը, որը նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ է, անդրադանալով նրա անազատության մեջ գտնվելուն նշեց․ «ՔԿՀ-ում կա առնվազն մեկ կալանավոր, որն անազատության մեջ է պահվում կոնկերտ վարչապետի հրամանով, առանց որևէ հիմքի և խախտելով օրինական բոլոր ընթացակարգերը։ Երբ մենք խոսում ենք մնացած բոլոր կալանավորների մասին, ես մտածում եմ՝ իշխանությունները կուզեն՝ նրանք չվարակվեն, կուզեն կանխել, բայց Երկրորդ նախագահի դեպքում, կարծում եմ, որ հնարավոր է գտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կուզեն»։

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս