5 Հուլիսի, 2017

«Առավոտ»-ը գրում է.

Ani Product

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բացի հագուստներից՝ ոչինչ չունի, ավելի ուշ նա ասաց, որ 2000 թվականից սկսած աշխատավարձը հավաքում է, որ տուն առնի, որովհետև ապրում է ընդամենը 32 քմ տարածքով բնակարանում։

Ani Product

«Առավոտ»-ը նախարարից հետաքրքրվել է՝ իր ներկայացրած հայտարարագրում բավականին մեծ գումար ունի՝ մոտ 100 հազար դոլարի փոխառություն, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ չի կարողացել մի տուն առնել՝ այդքան խոշոր գումարներ ունենալով։ Հրանուշ Հակոբյանը պատասխանել է. «Փոխառություն չէր, ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի նաև տոկոս ստանամ։ Ես ավանդ եմ դրել և ավանդի արդյունքում համատեղ սեփականության իրավունքով ես 90 քմ տարածքով բնակարան եմ ձեռք բերել՝ Զեյթունում՝ Պարույր Սևակ փողոցի վրա։ Նորակառույցներ են՝ պետական ծառայողների համար, այնտեղ եմ ձեռք բերել»։

Լրահոս