« Ես իմ աշխատանքով իմ կարգախոսն արդեն ասել եմ»․Արթուր Մուրադյան

24

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հունիսի 18-ին գյուղապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական Արմենուհի Մելիքյանը:

Mnews.am-ը զրուցեց գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ: 

-Պարոն Մուրադյան ճիշտ են այն լուրերը, որ  ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ Դուք  ակտիվ աշխատել եք ՀՀԿ-ի օգտին, ու հիմա եկել է լավության տակից դուրս գալու պահը:

Կուսակցության անդամ եմ դեռևս 2011 թվականից ,բնականաբար ,եթե առաջադրվում եմ,ուրեմն ունեմ ՀՀկ-ի աջակցությունը։Ինչ վերաբերում է ձայներ ապահովելուն ՀՀԿ-ի օգտին զարմանում եմ, եթե թիմի անդամ եմ բա ու՞մ օգտին պետք է աշխատեի։

-Նախկին գյուղապետի սպանության հետ կապված գյուղում ընտրական մթնոլորտը շատ լարված էր, հիմա լարվածություն կա՞ գյուղում:

 -Ովքեր լարվածություն են կանխատեսում, դա իրենց անձնական կարծիքն է, ես այդպիսի կարծիք չունեմ, ես այդպիսի բան չեմ տեսնում:Հավաստիացնում եմ Ձեզ ,որ միգուցե լինեն գյուղում մարդիկ ,ովքեր անգամ տեղեկացված չեն ,որ հունիսի 18-ին ընտրություններ են։Անձամբ քարոզչությամբ չեմ զբաղվում ,դրա կարիքը չկա, որովհետև գյուղում բոլորն ինձ ճանաչում են ․․․Վերջին խոսքը ժողովրդինն է ․․․

․-Նախկին գյուղապետի  սպանության գործը փակվե՞լ է,նաև Ձեր անուն էր շրջանառվում ․․․

-Ոչ, դեռ գործը փակված չի, գործը չի բացահայտվել, Աստված տա, շուտ բացվի, մենք էլ իմանանք, որ գյուղի մթնոլորտը լրիվ խախանդվի, դե դա արդեն ծիծաղելի է,ես բացարձակ կապ չունեմ այդ գործի հետ ,ես այդ պահին եղել եմ իմ աշխատավայրում, բացի այդ Մուրադյան Հրաչի հետ մենք մարտական ընկերներ ենք եղել ։2013 թվականին ես առաջադրվեցի գյուղապետի ընտրություններին և պարտվեցի նախկին գյուղապետին ,որոշ մարդիկ այդ փաստը սկսեցին շահարկել,որ վրեժխնդրությունն էր և այլն ․․․Ինչպես գիտեք վեց ամիս հետո ընտրություններ նշանակվեցին Պռոշյան համայնքում  և առաջադրվեցի ,ինձ հետ պայքարում էր նախկին գյուղապետի տեղակալը՝Սահակյան Վովան։Արդյունքում ,առանց խախտումների ընտրվեցի և մինչ օրս աշխատում եմ ,եկել եմ գյուղապետարան առանց թիմի,ու սկսել եմ աշխատել կարելի է ասել զրոյից․․․Ինչպես գիտեք գյուղապետարանի բոլոր նախկին աշխատակիցները հրաժարական տվեցին մեկ մարդու պես ,դե իհարկե ,դա իրենց կամքն էր ,ես ոչ մեկին աշխատանքից չեմ ազատել և մտադրված էլ չէի ,ես եկել էի աշխատելու։

—Պարոն Մուրադյան, արդեն 4 տարի պաշտոնավարում եք, ի՞նչ աշխատանքներ եք կատարել համայնքում, եւ վերընտրվելուց հետո ի՞նչ ծրագրեր ունեք:

-Անկախ ամեն ինչից ,ես միշտ էլ օգտակար եմ եղել իմ համայնքի ժողովրդի համար։Գյուղի առկա խնդիրները, որը ժողովուրդն ա պահանջում՝ ասֆալտապատում, գիշերային լուսավորություն, կոյուղագծեր: Հիմա գյուղում մի փողոց կա, որ խմելու ջուր 3 ժամ ունի, մնացած թաղամասերը 24ժամյա ջրամատակարարում ունեն: Ոռոգման ջրի խնդիրը ծանր էր գյուղում, 3կմ խողովակաշար ենք անցկացրել, հիմա քիչ թե շատ ոռոգման ջուր ունենք: Վաղ գարնանը փոսալցումներ կատարվել են, ծրագիր ունենք գյուղի ճանապարհները ասֆալտապատելու:Դպրոցի պայամներն էին  շատ վատ ,խողովակները մաշված էին և կոյուղին լցվում էր նկուղ,առաջին հերթին դա վերանորոգեցինք ,դպրոցի տանիքը,պատուհաները փոխվեցին ,միայն մնացել է ներքին հարդարման հարցը։Գյուղի համար գերխնդիր էր դարձել գերեզմաներ տանող ճանապարհը ,որը կարելի էր ասել անանցանելի էր ,դա կարողացանք ասֆալտապատել ․․․Կենտրոնական փողոցները փոքր ինչ բարեկարգվել ,կանաչապատվել է ,կատարվել են փոսալցման աշխատանքեր և այլն․․Անցած տարի 2 կմ գիշերային լուսավորություն ենք անցկացրել գյյուղում ,հիմա մնացել է նոր թաղամասերը լուսավորենք։

-Ինչպե՞ս եք գնահատում ձեր մրցակցի ընտրվելու շանսերը:

-Մրցակցիս շանսերը ժողովուրդն է որոշում, ես չեմ թերագնահատում ոչ մեկի, կմրցենք, կտեսնենք:Միայն մի բան կարող եմ ասել՝ ողջունում եմ իրեն ,ինքը բավականին ակտիվ քարոզչությունն է իրականացնում գյուղում, այցելելով բոլորի տները,նախ ասեմ, ինքը լավ մարդ է ,բոլորին հասնում է, մասնագիտությամբ բժշկուհի է։Թող փորձի իր շանսերը նորմալ ա ։

-Նախընտրական կարգախոս ունե՞ք:

– Ես իմ աշխատանքով իմ կարգախոսն արդեն ասել եմ: Ժողովուրդը գիտի: Ես ինքնագովազդով չեմ զբաղվում, Իմ աշխատանքները շատ են, բազմազան են, աշխատանքներ մշտապես կան, շատ աշխատանքներ կատարվել են, շատ աշխատանքներ կան անելու, բայց մենք մշտապես մեր գյուղը  պահում ենք ուշադրության տակ, ինչքան որ հնարավորություն ունենք:Այս պահին որևէ աշխատանք գյուղում չեմ կատարում ,որ դա չդիտեն ընտրական խոստում ,կամ կաշառք․․․միայն մոտ 10 օր առաջ կատարվեց կարելի  է ասել իմ երազանքը՝ Կառավարության ծրագրով հաստատվեց 2-րդ դպրոցի կառուցման ծրագիրը,Պռոշյան համայնքը ուներ դրա անհրաժեշտությունը ,որովհետև շատ ծանրաբեռնված է այս մեկ դպրոցը աշխատում ,2-րդ դպրոցի  կառուցումը երազանքի նման մի բան է Պռոշյան համայնքի համար։

-Գյուղում ընտրակաշառք բաժանվո՞ւմ է:Ինչպես նաև, կան խոսակցություններ ,որ բոլոր հնարավորությունները՝ սեփական միջոցները ու վարչական ռեսուրսը ընտրաշավը կազմակերպում եք Ձեր օգտին: 

-Գումար ունենամ տունս կվերանորոգեմ ,ի՞նչիս է պետք բաժանեմ ,որ գամ աշխատելո՞ւ։Գումարով կարող եմ օգնել կարիքավորին ,ով իսկապես ունի դրա կարիքը,տարբեր հարցերով դիմում են․ուսման վճարներ ,սոցիալապես շատ վատ վիճակում գտնվողներին իմ հնարավորության սահմաններում ,եթե կարողանում եմ․ օգնում եմ ։

Հիշեցնենք նաև, որ Պռոշյանում արտահերթ ՏԻՄ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ 2013թ. ապրիլի 2–ին գյուղապետարանի շենքի դիմաց սպանվեց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը։ Գյուղապետի սպանության գործով ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները, ովքեր ազատ արձակվեցին: