13 Օգոստոսի, 2018

Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել ենքաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ներկայացավ ու սկսեց հետաքրքրվել՝ ինչ խնդիր է առաջացել։ 

Ani Product

«Խնդիրն այն է, որ Արտաշատի հարկային տեսչության գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը ռետորի է ենթարկում մեզ, ու ամբողջ մարզը։ Տեռորի է ենթարկել բառի բուն իմաստով։ Անկախ նրանից՝ ինչ խանութ է, փոքր, միջին, թե մեծ, 13-14 հոգով մտնում են ստուգումների։ Մտնում են, տեսնում են խանութում պապիրոս չկա, փող չունի, որ առնի, ինքը 500-600 հազարի ակտ են գրում», – Անանյանին խնդիրը ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Հաղորդում է Politik.am: Լսելով ակցիայի մասնակիցների բողոքները՝ Անանյանն ասաց, որ իրենք եկել են այստեղ՝ հասկանալու, թե անօրինական որևէ բան տեղի է ունենում, թե ոչ։

Ani Product

«Եթե մարդիկ գալիս են ստուգելու՝ հսկիչ դրամարկղային մեքենան և եթե չի աշխատում ու չեկ չի տպվում, ապա դրա դեմ պետք է պայքարենք բոլորս, այդ թվում՝ նաև դուք։ Բայց եթե հարկայինի ժողովուրդը կամ ցանկացած պետական պաշտոնյա գալիս է ու օրենքի խախտումով ինչ-որ բան է ուզում անել, ապա այդ պաշտոնյան չպետք է աշխատի։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք անում», — հայտարարեց Անանյանը։

ՊԵԿ նախագահի հետ ակցիայի մասնակիցներին մոտեցած Ռաֆիկ Մաշադյանը Արտաշատի հարկային տեսչության աշխատակիցների կողմից անօրինականության մասին բարձրաձայնող փոքր բիզնեսի ներկայացուցչին խնդրեց թույլ տալ միասին սկսել հետաքննություն։ «Թույլ եմ տալիս, կարելի է», — ասաց Ջաբրիելյան Սեդրակ ներկայացած անհատ ձեռնարկատերը։

«Ես իմ կոլեգային չեմ կարող ասել՝ ժողովուրդը քեզանից դժգոհում է, որովհետև դու առանց զգուշացնելու տուգանում ես։ Պետք է մի դեպք լինի։ Առանց փաստի, ես իրավունք չունեմ էդ մարդուն պատասխանատվության ենթարկել։ Եկեք փաստերով գնանք, եթե տեսնենք, որ ինքն իր լիազորությունները շրջանցում է, կպատժենք նրան, ծառայողական քննություն կիրականացվի», — իր հերթին նկատեց Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահը նկատեց նաև, որ հնարավոր է վարչարարությունը մեղմացվի, մինչև Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն։

«Եթե նախկիններն ասել են՝ գնա ուժեղ վարչարարություն արա, իսկ հիմա մենք էլ թույլ վարչարարություն անենք, ինչո՞վ ենք տարբերվելու նախկիններից։ Վարչարարություն անելը պետք է լինի օրենքի շրջանակներում։ Ուրիշ բան, որ մարդը օրենքի շրջանակներում ուզում է տեռոր անել, դա էլ է վարքագիծ, որը պետք է ուսումնասիրվի», — նշեց Դավիթ Անանյանը։  Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհության առիթը դարձած Արտաշատի հարկային տեսչության գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանին, Անանյանն ասաց, որ եթե ժողովուրդը հավաքվել ու դժգոհում է, ապա ծառայողական քննություն անցկացնելու համար մեծ հիմք է։

«Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու թե ձեր նշած անձի, թե տեսչության պետի և ընդհանրապես տեսչության գործողությունների վերաբերյալ», — ակցիայի մասնակիցներին ասաց Անանյանը։

Աղբյուր՝ Politik.am

Լրահոս