18 Փետրվարի, 2017

«Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխման, կերպարանափոխման շեմին: Իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում անցնելու պրոցեսը: Մենք պարտավոր ենք այդ անցումն անցկացնել անցնցում: Այս ընթացքոմ մենք նաև պարտավոր ենք երաշխավորել կայունություն, օրինականություն»,-ԵԿՄ 11-րդ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ani Product

Երկրի ղեկավարը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություներին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, բոլոր հնարավոր, անհնար հարթակներից տեղ հասցնել ՀՀ ձայնը:

Ani Product

«Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել: Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մեկ տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդի հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդին բանակ չենք տանալու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել, ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու»,- ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ իր նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, Մանվել Գրիգորյանի համաձայնությամբ, թիմում ներառել են նաև գեներալին:

Անդրադառնալով Արցախի խնդրին` Ս.Սարգսյանը նշեց, որ հակառակորդը սին պատրանքներ ունի, թե Հայաստանում զբաղված են ընտրություններով, և կարող է փորձել օգտագործել պահը. «Մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, բայց ոչ մեկին թույլ չենք տա տենչալ հայ ժողովրդի տառապանքը»:

Ըստ նրա` ինչպես Արցախի ժողովուրդը կորոշի, այնպես էլ կլինի Արցախի ապագան, իսկ այս դահլիճում և դրսում գտնվողները սարի պես կանգնած են Արցախի թիկունքին:

«Ես կոչ եմ անում ձեզ` վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է»,- ասաց Ս.Սարգսյանը:

Լրահոս