-8.9 C
Yerevan
Երկուշաբթի, 24 Հունվարի, 2022

Ես` ՀՀ 3 մլն. վարչապետներից մեկը, հրաժարական եմ տալիս

Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը իր էջում գրում է.

Ani Product

«Սիրելի հայրենակիցներ

Ani Product

Ես`Կարապետ Պողոսյանս, որպես ՀՀ 3.000.000 վարչպետներից մեկը, որոշել եմ  հրաժարվել այդ պաշտոնից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս 2,5 տարիների ընթացքում, պառակտել եմ մեր հասարակությունը, երկիրը զրկել եմ իրական դաշնակիցներից, ամբողջությամբ ավիրել եմ պետական կառավարման համակարգը, տնտեսությունը մտցրել խորը և տևական ճգնաժամի մեջ:

Իմ անլրջության պատճառով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը տապալվել է, հանգեցնելով 1000-ից ավելի մահերի:

Իմ անպատասխանատվությամբ տապալվեց Արցախյան բանակցային խաղաղ գործընթացը և սկսվեց լայնածավալ ռազմական գործողություններ`պատերազմ:
Այսօր, ցավոք, մեր հայրենիքը հայտնվել է ծայրահեղ ծանր դրության մեջ, սկսված աղետը օր օրի խորանում է: Թշնամին հասել է Շուշիի ու Ստեփանակերտի մատույցները, պատերազմի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, մի ամբողջ սերնդի ճակատագիր խեղվեց:

Ստեղծված իրավիճակում ես չունեմ որևէ ելք, իմ կառավարությունը տապալել է ամեն ինչ, ուստի տրամաբանական է իմ հրաժարականը:

Հուսով եմ իմ օրինակին կհետևեն մյուս 2.999.999 վարչապետները, հնարավորություն տալով կառավարության ղեկը ստանձնելու նրան, ով այս վիճակում կգտնի ելքեր մեր հայրենիքը և պետականությունը հետագա կործանումից փրկելու համար:

ՀՀ 3.000.000 վարչապետներից Կ.Պողոսյան
#Հրաժարականտուրփրկիրհայրենիքս»