18 Օգոստոսի, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն մենք պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չգնանք»:

Ani Product

«ՉԻ». Մնում է՝ մինչև 2050 թվականը ձգենք: 24 օլիմպիական ոսկի երազելը վատ բան չէ, ինչպես նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելը, բայց երևի սկզբի համար վատ չէր լինի գոնե էն Կութ գյուղի անվտանգությունն ապահովել: Կամ՝ Շուռնուխի: Եվ ընդհանրապես, սկզբից պետություն պահել, որ գյուղերում ապագա օլիմպիական չեմպիոնները մեծանան:

Ani Product

Կամ էլ, եթե երազանքներ եք պահել, մի քիչ ավելի մասշտաբային նպատակներ դրեք: Ինչի՞ 24, այլ ոչ թե 48 ոսկե մեդալ: Նաղդ Չինաստանին կանցնենք: Կամ՝ 24 հատ արբանյակ թռցնենք տիեզերք. ռազմական, հետախուզական, գիտական: Ի՞նչ է եղել, երազ է, էլի: 

Երազեք, որ մինչև 2050 թվականը Հայաստանում կարտոֆիլը ձմերուկի չափ լինի, ցորենը՝ եգիպտացորենի: Ահագին երազներ կան, որոնք անիմաստ կորում են, պետք է դրանք շրջանառության մեջ դնել:  

Կիսվեք նյութով՝

Լրահոս