29 Մարտի, 2017

Գյումրիում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանը կարծես ամաչում է ներկայանալ Հանրապետականի անվան ներքո: Դրա մասին է փաստում նրա նախընտրական պաստառը, որտեղ բացակայում են ՀՀԿ անվանումը, լոգոն. այսինքն` նա որեւէ կերպ չի ասոցացվում այս կուսակցության հետ:

Ani Product

Ընդ որում, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից միայն Մ. Գրիգորյանի պաստառն է այդպիսին, իսկ մյուսներինը տպագրվել է միանման: Հետաքրքիր է` ինչո՞ւ է նա ամաչում ՀՀԿ-ից: Միգուցե կուսակցություններ փոխելն է պատճառը և նա այսպես է վարվում՝  ԲՀԿ-ական եղած ժամանակ ունեցած ընտրողներին չկորցնելու համար:

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս