Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գավառում

48

Հունիսի 1  նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին տոներից մեկն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին։ Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։ Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ.  ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:       

Ուստի փորձենք երեխաների համար այս օրը տոն դարձնել, գունավորել նրանց մանկությունը, լցնել քաղաքը ուրախ ճիչերով ու ծիծաղով․չէ՞ որ, այս օրը և մեր բոլորիս ապագան երեխաներին է պատկանում:

Այսօր՝ հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:
Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, վերջին տարիների այս տոնին նաև միացել են աշխարհի մի շարք այլ երկրներ։   Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր Գավառում ևս տեղի ունեցավ միջոցառումներ` նվիրված  երեխաների  պաշտպանության միջազգային օրվան:

Գավառի քաղաքապետ  Գուրգեն Մարտրոսյանի  ուղերձը 
հունիսի 1-ի` երեխաների իրավունքների պատպանության օրվա առթիվ.

Սիրելի երեխաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը՝ Երեխաների միջազգային օրը, մաղթում եմ ձեզ անհոգ ու զվարթ մանկություն, լուսավոր ու պայծառ պատանեկություն:
Երեխաները մեր վաղվա օրն են, մեր հույսերի կրողն ու երազանքների իրականացնողները: Տա Աստված, որ այս մոլորակի յուրաքանչյուր երեխա, կարողանա լիարժեք, գունավոր ու անհոգ անցկացնի իր մանկությունը, շրջապատված լինի սիրով ու հոգատարությամբ և վայելի մանկության իր տարիները: Թող որ նրանց ծնողները հպարտանան ու երջանկանան իրենց երեխաների գոյությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս ջերմ եւ ուրախ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մանկության ձեր մոլորակում հարատևեն անկեղծ ժպիտն ու սերը:

Լավագույն ցանկություններով` 
Գավառի քաղաքապետ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան