4 Ապրիլի, 2018

երեկ՝ ապրիլի 3-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները, Դավիթաշեն կամրջի վրա ծառայություն կատարելիս, կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:

Ani Product

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19:30-ի սահմաններում ՊՊԾ գնդի ոստիկաններին են մոտեցել 2 քաղաքացի եւ հայտնել, որ մի կին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է ինքնասպան լիել:

Ani Product

Ոստիկանները օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիներին եւ կարողացել են կամրջի վտանգավոր եզրագծում հայտնված այդ կնոջը համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: Վերջապես ոստիկաններին հաջողվել է կնոջը տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ինքնասպանության փորձ կատարողը Երեւանի բնակիչ, 37-ամյա Օ. Ա.-ն է, ով աշխատում է Երեւանի բուհերից մեկում՝ որպես դասախոս: Նա պատճառաբանել է, որ այդ քայլին դիմել է, քանի որ գտնվելիս է եղել խմիչքի ազդեցության տակ եւ չգիտակցելով իր քայլերը, փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել:

 

news.am

Լրահոս