25 Հունվարի, 2020

Ավելի ուշ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով.

Ani Product

«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:

Ani Product

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հրայր Թովմասյանի հայտարարությանը` գրելով.

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:

Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս