15 Մարտի, 2017

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվայի Սբ Պայծառակերպություն մայր տաճար: Մուտքի մոտ նրան դիմավորեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել առավոտյան ժամերգությանը և մոմավառությանը, այնուհետև առանձնազրույց ունեցավ թեմի առաջնորդի հետ:

Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը թեմի կողմից ՀՀ Նախագահին նվիրեց սրբապատկեր, Սբ Պայծառակերպություն եկեղեցական համալիրի լուսանկարների ֆոտոալբոմը և Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» եռալեզու գիրքը:

 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս