«Երկրի ղեկավարի պահվածքը, խոսելաոճն ու անպատասխանատվությունը վնասում են պետությանը»․ Լևոն Քոչարյան

2
 «Երկրի ղեկավարի պահվածքը, խոսելաոճն ու անպատասխանատվությունը վնասում են պետությանը»․ Լևոն Քոչարյան
«Եթե ժամանակագրական առումով նայենք, պարզ կլինի, թե ինչից սկսվեց այս ամենը, թե երբ իշխանությունը սկսեց հասկանալ, որ Սահմանադրական դատարանը պետք է փոխվի:
goodwinbe

Դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ՝ նախորդ տարվա մայիսից սկսված, երբ գործն ուղարկվեց ՍԴ: Այդ ժամանակվանից սկսվեց ՍԴ դատավորներին թիրախավորելու գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Հետո հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը: Ինձ թվում է՝ այս ամենն ինչ-որ շարունակական գործընթացի տարր է»,-կարծիք հայտնեց նա:

Լեւոն Քոչարյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ հանգուցալուծում կունենա Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը.

«Չեմ կարող ասել, թե որքանով տեղի կտան այն հսկայական ճնշումներին, որոնք գործադրվում են ՍԴ դատավորների հանդեպ: Երկրի ղեկավարի պահվածքը, խոսելաոճն ու անպատասխանատու հայտարարություններն առաջին հերթին վնասում են մեր պետությանը»:

Հարցին՝ «անպատասխանատու հայտարարություն» ասելով նկատի ունեք Հրայր Թովմասյանի գրիչի պատմությո՞ւնը», Լեւոն Քոչարյանը դրական պատասխան տվեց եւ կատարվածը տհաճ պատմություն որակեց.

«Անկեղծ, առանց չարախնդալու եւ անձնավորելու, կարծում եմ՝ սա լավ չէ մեր պետության համար: Կարծես ես էլ ամաչեմ սրա համար, բոլորիս ամոթն է, որ այսքան ցածրացել է քննարկումների մակարդակը, խոսելաոճը»:

Աղբյուր՝ aravot.am