Երևանում ընտանեկան վեճից հետո ամուսնուն խորդանոցում հայտնաբերել են կախված

1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին, ժամը 21:39-ին ահազանգ է ստացվել, որ Ռոստոմի փողոցի թիվ 67 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը. տան մոտակա խորդանոցում՝ կախված վիճակում, հայտնաբերել են 1955 թ. ծնված Հ. Բ.-ի դին:

Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը՝ նշված տան բնակիչը, բնակվելիս է եղել կնոջ հետ և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օրեր առաջ նրա և կնոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել. կինը հեռացել է տանից։