9 Հունվարի, 2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարությանը վարչապետ Կարեն Կարապետյանին գրություն է ուղարկել՝ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող՝ ԱԳԼՃԿ-ների կողմից իրականացվող մեքենայությունների վերաբերյալ, որոնց հետևանքով նրանք հավելյալ եկամուտներ են ստանում՝ քողարկվելով ակցիզային հարկի բարձրացման հետևանքով գազի գնի բարձրացումով (օրինակ՝ hetq.am-ի նյութը՝ «ԱԳԼՃԿ-ները դիմել են մեքենայությունների, թանկացումից հավելյալ եկամուտ են ստանում», որում մատնանշված փաստերը ներկայացրել եմ առանց փոփոխության):

Այս առնչությամբ, Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում տեղադրել է պաշտոնական գրության տեքստը՝ լուսանկարներով, որտեղ նշված է.

Ani Product

«Մասնավորապես, ակցիզային հարկի թանկացումը վառելիքի շուկայում քաոս է ստեղծել, իսկ բնական գազ վաճառող գործարարներին՝ հնարավորություն տվել դիմելու խարդախությունների։

Ani Product

Ակցիզային հարկի՝ նախկին և ներկա դրույքաչափերի տարբերությունն իրենց ուսերին կրում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները։ Տնտեսվարողները գազը թանկացրել են միջինը 20 դրամով, այդպիսով ոչ միայն վնաս չկրելով, այլև յուրաքանչյուր խմ-ի մեջ նվազագույնը 3,3 դրամի հավելյալ եկամուտ ունենալով։ Օրինակ, 4.000 դրամ միջին արժողությամբ լիցքավորումն ակցիզային հարկի թանկացումից հետո արժե մինչև 4.500-4.600 դրամ։

Վարորդների ներկայացրած տվյալների համաձայն, օրինակ, Նորագավիթի ճանապարհին, Աշտարակ քաղաքում գործող ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի գինը 190 դրամից դարձել է 210 դրամ, Վանաձորում՝ 180-ից 200 դրամ, Սևանի և Ծովագյուղի հարակից ԱԳԼՃԿ-ներում 170 դրամից հասել է 190-ի։

Վարորդները սոցիալական հարթակներում նաև քննարկում են դեպքեր, որոնք հուշում են տնտեսվարողների կողմից իրականացվող խարդախությունների մասին։ «Քիչ առաջ Էջմիածնում լիցքավորեցի 1,6 ծավալով բալոնը և վճարեցի 4.850 դրամ։ Բայց նախկինում 3.500 դրամից ավելի չեմ վճարել»,- վարորդների խմբում գրառել է մեկը։ Ընդ որում, վարորդը նշել է, որ 3.500 դրամ վճարում էր Երևանում, 210 դրամ/խմ գնի պարագայում, իսկ Էջմիածնի տվյալ ԱԳԼՃԿ-ն, այսպես ասած, նոր գներով գազը վաճառում է 190 դրամով։

Մեկ այլ անձ նշվել է. «(…) Ապարան չհասած՝ լիցքավորեցի, արժեքը կազմեց 4.600 դրամ, ընդ որում՝ 1 խմ-ի գինն այդտեղ 190 դրամ է, իսկ ես այսօր առավոտյան 210 դրամ/խմ սակագնով մեկ այլ ԱԳԼՃԿ-ում լիցքավորել էի, կազմել էր 3.700 դրամ։ (…)»։

Հայտնի փաստ է, որ ակցիզային հարկի ավելացումը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության պտուղներից է։ Սակայն, եթե մեր երկրի ներսում անբարեխիղճ տնտեսվարողները, օգտվելով առիթից, ոչ միայն հավելյալ եկամուտ են կորզում սպառողից, այլ նաև խաբում լիցքավորման ծավալների մեջ, ապա կառավարությունը պարտավոր է հնարավորինս արագ բացահայտել ու պատժել այդ անձանց՝ բացառելու նման մեքենայությունների ռեցիդիվն ու շուկայում տիրող քաոսին վերջ դնելու համար:

Իմ կողմից առաջարկվել է կարգավորել վառելիքի շուկայում տիրող ապօրինությունները և խստագույնս պատժել անբարեխիղճ տնտեսվարողներին»:

operativ.am

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս