Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
«Նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը, ներառյալ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից իրենց մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված խնդիրները»,–ասված է հայտարարության մեջ:
Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության մասին:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ՄԱԿ-ի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով մեղմել հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրությունն ու պահպանել կրոնական և մշակութային օբյեկտները: