«Էդմոն Մարուքյանը պետք է զերծ մնա անպատասխանատու հայտարարություններից». Հովհաննես Հովհաննիսյան

3
 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին նախարար Արայիկ Հարությունյանը և ես ճանաչել ենք միայն գործունեության փոքր շրջանում և կարող եմ նրան բնութագրել որպես ուժեղ պրոֆեսիոնալի և երկրին նվիրված մարդու։ Այն դրական փոփոխությունները, որ տեղի են ունենում այդ համալսարանում, ոչ մի տեղ չկան։ Ի դեպ, ռեկտորի աշխատավարձն ամենացածրերից մեկն է։ Ես կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը պետք է զերծ մնա անպատասխանատու հայտարարություններից ու չփորձի վարկաբեկել մարդու մաքուր կենսագրությունը»։