Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ

Վարչապետի որոշմամբ, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ:

Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Գասպարյանը, ով մեկ այլ որոշմամբ այսօր ազատվել է զբազեցրած պաշտոնից։