«Էդ սաղ ցեղով պաշտոնյա՞ են». Առաքել Մովսիսյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմների մասին. «Առավոտ»

0

 «Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) ի պատասխան «Առավոտ»-ի հարցին, թե տեղյա՞կ է, որ տասներեք պաշտոնյա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, նրանք բոլորն էլ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն էին համարվում, ասել է. «13 կուսակցակա՞ն, պաշտոնյանե՞ր են, ինչ պաշտոնյաներ են, կարո՞ղ ես ասել»: Լսելով դիմում ներկայացրած անձանց անուններն ու պաշտոնները, Շմայսն ասել է՝ «Էդ սաղ ցեղով պաշտոնյա՞ են, խաբար չեմ դրանից» ու հրաժարվել է այլ հարցերի պատասխանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: