13 Մարտի, 2017

Lragir.am-ը գրում  է.
Գյումրիում նախընտրական շրջանում թեկնածուների անունից տարբեր առաջարկներ են արվում ընտրողներին: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ քաղաքում որոշ թեկնածուների անունից արդեն ընտրակաշառքի առաջարկներ են արվում:

Ani Product

Lragir.am-ի հետ զրույցում գյումրեցիներն անգամ անուններ են նշել: Մասնավորապես, տեղեկություններ են շրջանառվում, որ յուրաքանչյուր ընտրողի 10 000 դրամի խոստում է տալիս ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը: Յուրաքանչյուր ձայնի համար նույնքան գումար է խոստանում նաև ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդևան Գրիգորյանը: Իսկ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, գործարար Արման Սահակյանը, ով Մարտուն Գրիգորյանի հիմնական մրցակիցներից է, ըստ տեղեկությունների, 20 000 դրամ է առաջարկում մեկ ձայնի համար:Գյումրեցիները նաև տեղեկություններ ունեն, որ գումարի մասին խոստումներ են շրջանառվում Հայկական վերածնունդ կուսակցությանը ձայն տալու համար: Մարդիկ նշում են, որ դեռևս գումար ստանալու փաստ չկա, բայց նման խոսակցություններ ու առաջարկներ կան:

Ani Product

Ի դեպ, մեզ հաջողվեց ճշտել, որ այս անգամ փող բաժանող թեկնածուները մի հնարք են կիրառելու Գյումրիում, ըստ որի՝ ստուգելու են, թե իրենցից գումար վերցրած անձը այլ կուսակցությունից կամ թեկնածուից էլ է վերցրել, թե ոչ: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ փող բաժանող հիմնական կուսակցությունները պայմանավորվել են, որ փոխանակվելու են ցուցակներով, որպեսզի ստուգեն՝ փող վերցնողների անունները կրկնվում են, թե ոչ:

Գյումրեցիները մեզ հետ զրույցում նշում էին, որ եթե անգամ գումար էլ վերցնեն, միևնույն է, իրենց ուզած թեկնածուին են ընտրելու: Ոմանց էլ նշում են, թե տեղեկություն ունեն, որ իրենց ընտրությունը վերահսկելու են, չեն կարողանա գումար վերցնել ու ազատ ընտրություն կատարել: 

Կիսվեք նյութով՝

Լրահոս