21 Օգոստոսի, 2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 24-ից, հայրենի խորհրդարանում էլի թեժ օրեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով կներկայանա խորհրդարան կառավարության ծրագիրը նորընտիր ԱԺ-ին ներկայացնելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն զեկուցել է իր թիմը, որ չի կարող խուսափել խորհրդարան ներկայանալուց ու անձամբ ինքը պետք է ներկայացնի ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը:

Ani Product

Կարծես թե արդեն վերջնական որոշված է, որ նշված օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կլինի, իսկ ԱԺ ղեկավարությունն էլ այնպես կանի, որ խորհրդարանական ընդդիմությունը հանկարծ Փաշինյանի համար ոչ ցանկալի բառեր չհնչեցնի: Նախնական որեշել են, որ կլինեն հարցեր, որոնց անձամբ Փաշինյանը կպատասխանի, կլինեն, որ կպատասխանեն ուրիշները։

Մի խոսքով, Փաշինյանի թիմը այս օրերին հավուր պատշաճի պետք է պատրաստվի ղեկավարին դիմավորելու, ինչպես նաեւ ԱԺ-ում լավ մթնոլորտ ապահովելու համար»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։   

 

Լրահոս