1 Սեպտեմբերի, 2017
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվեց «զինված խմբի» գործով դատական քննությունը:

armtimes.com-ի փոխանցմամբ՝ դատարանում հարցաքննվել է սույն գործի անջատված մասով մեղադրյալ, այս գործով առանցքային վկա, «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանը: Վերջինիս հարցաքննությունը դեռ չսկսած, մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին արգելել լրագրողներին տեսանկարահանումներ իրականացնել: Չնայած պաշտպանական կողմի առարկությանը, դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը, և հրամայեց տեսանկարահանող սարքերը դուրս բերել նիստերի դահլիճից:

Ani Product
Ani Product

Գործով առանցքային վկա Լիլիթ Թորոսյանն արդեն մի քանի ամսի է ազատ է արձակվել. ըստ որոշ տեղեկությունների՝ նա ազատ է արձակվել այն բանից հետո, երբ ամբաստանյալների դեմ ցուցմունք է տվել: Այսօր սույն վկան հայտարարեց, որ օգտվելով իր իրավունքից՝ չի ցանկանում ցուցմունք տա, և խնդրեց հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները: Մեղադրողը դրանք հրապարակելու միջնորդությամբ հանդես եկավ, ինչի դեմ առարկեց պաշտպանական կողմը: Ի վերջո, հրապարակվեց Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները, որոնք բավական ծավալուն էին:

Դրանցից ուշագրավը, հատկապես այն էր, որ ըստ ցուցմունքի՝ զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ունեցել հանդիպելու, սակայն Վարդանյանը զանգահարել է իրեն եւ հայտնել, որ չի կարող գնալ հանդիպման, քանի որ ամբողջ դեմքը կապտուկների մեջ է, իրեն ծեծի են ենթարկել: Ավելի ուշ, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով Լիլիթին է ուղարկել իր ծեծված նկարները եւ տեղեկացրել, որ սրճարանում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մարդիկ ծեծել են իրեն:

 

Լրահոս