«Ժամանակակից դասականներ» փառատոնն առաջին անգամ անցկացվել է Հայաստանում

1

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան են ժամանում մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները:

Կազմակերպիչներն են՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Սերգեյ Սմբատյան. «Պետության աջակցությամբ մենք այսօր հնարավորություն ունենք կազմակերպել այսպիսի փառատոն, որը շատ բարդ է և բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում»: