«Ժամանակ»․ Նոր քրեական գործ՝ ընդդեմ «Սեքյուրիթի դրիմի». ում դեմ է մեղադրանք առաջադրվելու

1

 «Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում իրավապահների ստուգումները շարունակվում են, և նոր քրեական գործեր են հարուցվել:

Մեզ հասած տեղեկություններով՝ նոր քրեական գործն արդեն վերաբերվում է ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին ու վարչության պետ Արսեն Ղազարյանին: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվելու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար:

Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ է դարձել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: