«Ժամանակ». ԱՄՆ FBI-ը Հայաստանում տևական ժամանակ է աշխատում է. ի՞նչ են պարզում

2

 «Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, ովքեր հետաքննում են ԱՄՆ-ում մշտական բնակության մեկնած այն քաղաքացիների գործերը, որոնք Հայաստանից մեկնելուց հետո ԱՄՆ-ում թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել կամ այդ երկրում ներդրումներ կատարել:

ՀԴԲ աշխատակիցներին հետաքրքրում է այն ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը, որով նրանք ԱՄՆ-ում ֆինանսական գործարքներ են կնքել: Մեր աղբյուրը խոստանում է, որ առաջիկայում խոշորամասշտաբ բացահայտումներ են լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: