«Ժամանակ». Գառնիկիչից «քաշվածը». Գործարարը հույս ունի, որ հիմա կբացահայտվի իրենից 60 հազար դոլար հափշտակելու գործը

2
  «Ժամանակ» թերթը գրում է.

«Ռիգայում բնակվող գործարար Վալերի Աբաղյանը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հույս ունենալով, որ նրանք կբացահայտեն իրենից խարդախությամբ 60 հազար դոլար հափշտակելու գործը, որը 2010թ. ջրվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջամտությամբ:

Աբաղյանը պատմել է, թե ինչպես են հայր և որդի Աղաջանյանները իրենից 60 հազար դոլար ստացել համատեղ բիզնես անելու համար, ու այդպես էլ չեն վերադարձրել: Այն ժամանակ ինքը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին, սակայն քրգործի հարուցումը երկու անգամ էլ մերժվել է, քանի որ Աղաջանյանները մտերիմ հարաբերություններ են ունեցել Աղվան Հովսեփյանի հետ:

Աբաղյանը հույս ունի, որ հիմա այդ գործը կբացահայտվի, քանի որ հովանավորն այլևս ի զորու չէ պաշտպանել իր մերձավորներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: