«Ժամանակ». Դատարանը մերժել է. Գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկը կմնա անազատության մեջ

1

  «Ժամանակ» թերթը գրում է.

«Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պայմանական վաղակետ ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված, 22 օր շղթայված անազատության մեջ, արջերի հետ նույն վանդակում պահված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին։ Վերջինս կշարունակի մնալ անազատության մեջ և կրել պատժի մնացած 1 տարի 3 ամիսը։

Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը այն բանի արդյունքն է, որ դատական համակարգում դեռևս սերժիզմ է տիրում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: