26 Հուլիսի, 2018
 «Ժամանակ» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ինքնաառաջադրվեցին քաղաքապետի չորս թեկնածուներ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` թեկնածուներից երկուսը` ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի և առանց հաշվի առնելու ընկերական հարաբերությունները` կանգնել է իր ճանապարհին:

Ստեղծված իրավիճակն ինքնին հունից հանել է ՔՊ վարչության մի քանի անդամի, և տևական ժամանակ քաղաքապետի թեկնածուի շուրջ վեճը թեժ ընթացք է ունեցել»։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս