«Ժամանակ». Ինչու է Սանասարյանի ղեկավարած հիմնարկը երկակի մոտեցում դրսևորել

0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողության ծառայությունը ամռանը ստուգումներ էր իրականացրել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում: Ստուգումների արդյունքում Սանասարյանը հայտարարեց, որ պետբյուջե կվերադարձվի 140 մլն դրամ:

Մեր տեղեկություններով՝ ստուգումները վերաբերել են ԲԷՑ-ը Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին» վաճառելուն նախորդած շրջանին, իսկ բուն վաճառքին և դրան հաջորդած շրջանը աչքաթող է արվել: Թե ինչու է Սանասարյանի ղեկավարած հիմնարկը նման երկակի մոտեցում դրսևորել, դեռևս անհայտ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։