7 Դեկտեմբերի, 2018
 «Ժամանակ» թերթը գրում է.

«Շատ կարճ ժամանակահատվածում երեք կուսակցություն փոխած, նախկին ՀՀԿ-ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդներ է բաժանել զինվորներին: Եթե որևէ այլ քաղաքական ուժի կողմից սա արված լիներ, ապա հաստատ այն կորակվեր որպես ընտրակաշառք, որովհետև այդ զորամասի զինվորները պետք է մասնակցեն ընտրություններին, և Համբարձումյանը հաստատ բուտերբրոդները բաժանել է, որ զինվորները ընտրեն իր որդուն:

Ani Product

Ի դեպ, Հովիկ Համբարձումյանը ՏԸՀ նախագահ է և բավական լավ ծանոթ է Ընտրական ու Քրեական օրենսգրքերին: Բայց նա իրեն պաշտպանված է զգում, քանի որ ամեն ինչ անում է հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի»:

Ani Product

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս