«Ժամանակ». Ո՞վ է նշանակվել ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում:

Հետաքրքիրն այն է, որ մինչև այս նշանակումը Միհրան Դավթյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ. նրան մեղադրում էին որոշակի գումարի դիմաց տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չբացահայտելու և դրանց ընթացք չտալու մեջ:

Թե ինչպես կամ ում միջոցով է Դավթյանին հաջողվել խուսափել այդ մեղադրանքներից ու հայտնվել ՌԴ-ում՝ այնքան էլ պարզ չէ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: